Սերգեյ Բոդրովի հուզիչ նամակը կնոջը, որը նա գրել է իր մահվանից առաջ

Սերգեյ Բոդրովը մահացավ մեծագույն աղետի պատճառով։ Ասում են՝ այդ օրը նրա հետ մահացավ նաև 127 մարդ։ Մահվանից մեկ ամիս առաջ նա որդի էր ունեցել ու այդպես էլ չկարողացավ տեսնել, թե ինչպես է որդին մեծանում։

Բոդրովն իր մահվանից առաջ, կարծես կանխազգալով, հուզիչ նամակ է գրում կնոջը, որը մինչև օրս անտարբեր չի թողնում ընթերցողին։ Առաջարկում ենք ծանոթանալ բոլոր ժամանակների լավագույն սիրային նամակներից մեկին.

«Ես չգիտեմ, թե ինչպես են մահանում մարդիկ։ Մենք տեսնում ենք նրանց մահը, բայց ինքներս չենք մեռնում, իսկ երբ մեռնում ենք, մեր մահը մեկ ուրիշն է տեսնում։ Կան բաներ, որոնք պետք չէ իմանալ, պետք չէ դրանց մասին մտածել ու դրանք հասկանալ։

Գիտե՞ս, կյանքումս առաջին անգամ ես ուզում եմ ունենալ իմ տունը, հոգ տանել այդ տան մասին ու ինչ-որ բան անել տան համար։ Ես ամբողջ ընթացքում մտածում եմ, թե մենք ինչպես կապրենք այնտեղ, որովհետև մենք երկուսս չափազանց հարազատ ու չափազանց նման մարդիկ ենք։

Մի կողմից դա շատ լավ է, իսկ մյուս կողմից՝ մեզ դժվար է իրար հետ։ Կյանքն ու մահն անդառնալի ու միանշանակ են, իսկ սերը ՝ոչ։

Այսօր մի պահ ինձ թվաց, թե քեզ հետ ինչ-որ բան է պատահել՝ ավտովթար կամ ինչ-որ այլ դժբախտություն։ Ես գիտեմ, որ չի կարելի դրա մասին մտածել, բայց այդ միտքը գրեթե նույնքան սարսափելի էր, որքան այն հանգամանքը, որ դու մի օր կարող ես ինձ այլևս չսիրել։

Անկեղծ որ ասեմ, անգամ ավելի սարսափելի, քան երկրորդ միտքը։ Ու ես սկսեցի աղոթել Աստծուն ու անգամ համաձայնեցի նրան, ինչից ամենաշատն եմ սարսափում. որ դու ինձ չսիրես, միայն թե դու ապահով լինես։

Ինձ մոտ առհասարակ մեկ-մեկ այնպիսի խելագար զգացողություն է, որ ես ու դու նույն մարդու տարբեր բնավորության գծեր ենք, իրարից բաժանված երկվորյակ եղբայրներ, ովքեր հանդիպել են տարիներ անց միայն։ Շատ բաներ նրանց մոտ դժվար է ստացվում,  բայց ախր արյունը նույնն է։ Դու իմ ճակատագիրն ես։ Ես քեզ շատ եմ հավատում, դու էլ ինձ հավատա։

Բայց, միևնույն է, սերն ամենակարևորն է։ Անկախ նրանից՝ անգամ կյա՞նքն է ավելի կարևոր, թե՞ մահը։ Ինչո՞ւ։ Նախ, որովհետև սերը միակն է, որ իր անվերջությամբ կարող է մրցել կյանքի ու մահվան հետ։

Եթե մարդը մահանում է, նա, ով սիրում է իրեն, միևնույն է, չի դադարի սիրել։ Երկրորդ հերթին՝ հակառակը չի կարող լինել։ Ես չգիտեմ, թե ինչպես է ավարտվում սերը, բայց եթե սերը վերջանում է, ուրեմն՝ դա սեր չէր»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!