Սեռաքաղց եք… Նազենի Հովհաննիսյանը պատասխանել է բացասական մեկնաբանություններին

Նազենի Հովհաննիսյանին հազարավոր օգտատերեր են հետևում սոցիալական հարթակներում և սիրով հաղորդաից դառնում նրա կյանքի ուշագրավ իրադարձություններին։

Հաղորդավարուհին հաճախ է հրապարակումներով հանդես գալիս, կիսվում մտքում ու սրտում եղած զգացողություններով։ Նազենին նաև աչքի է ընկնում իր մեծ հայրենասիորւթյամբ ու հայրենիքի հանդեպ ունեցած իր մտահոգություններով, որոնցով վերջին շրջանում հաճախ է կիսվում։ Նազենի Հովհաննիսյանը հերթական անգամ հանդես է եկել հայրենասիրական գրառմամբ։

Առաջին անգամ չէ, որ հաղորդավարուհին պատկերավոր նկարագրություններով է հանդես գհալիս։ Այս անգամ նա հայրենիքին նմանեցրել է մարդու, ով նույնպես ամեն բան զգում, տեսնում, տանջվում ու ուրախանում է։ Նրա գրառման մեկնաբանություններում քիչ չեն բացասական, նույնիսկ վիրավորող գրառումները։ Եվ ահա Նազենին մեկնաբանել և պատասխանել է այդ օգտատերերին։

Նա նշում է, որ բացասական մեկնաբանությունների հեղինկաները հիմնականում դիմագիծ չունեցող անձիք են, ովքեր չգիտեն էլ, թե ինչի համար են ապրում, ապա հորդորել է զբաղվել ամուսնական բուն պարտականություններով։

Հաղորդավարուհու մեկնաբանությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!