Սեպտեմբերի քսանյոթն ու հետագա քառասունչորս օրերը մշտապես դաջվեցին հայի հոգում։ Այդ օրերը հայոց պատմության էջերը սևացրեցին ու արյունոտեցին։
Հազարավոր ընտանիքներ հավետ սպասումով մնացին ու հազարավոր մայրեր, քույրեր և կանայք հավետ թաց աչքերով մնացին։
Սեպտեմբերի քսանյոթին Ադրբեջանը պատերազմ հայտարարեց Արցախ աշխարհի դեմ և օկուպացրեց մի շարք պատմական տարածքներ, որտեղ մնացին անհաշիվ մշակութային արժեք ներկայացնող հայկական եկեղեցիներ, կոթողներ, նշանավոր անձանց արձաններ։
Այդ օրերին առաջնագծում անմահացան հերոսներ, որոնց անունները հավետ կհնչեն, կփոխանցվեն սերունդներին, որպեսզի տան նրանց հայրենիքի իրական գաղափարն ու արժեքը։
Հենց նրանց շնորհիվ է մեր այսօրվա լինելիությունը։ Այսօր ժամը 11-ին Հանրապետությունում լռության րոպե է՝ ի հիշատակ հերոս տղաների։
Մտորելու, խորհելու, սրտով ու հոգով տրվելու նրանց ու ևս մեկ անգամ մեր շնորհակալությունն ու խոնարհումը հայտնելու։ Այսօր նաև երթեր կլինեն դեպի Եռաբլուր, դեպի հերոսների տուն, սրբավայր դարձած մի վայր։ Ստորև ներկայացնում ենք հերոսներին նվիրված տեսահոլովակ, որն արժի ևս մեկ անգամ դիտել և լսել։