Սեպտեմբերի 1-ից կարգելվի ինքնագլորների ազատ օգտագործումը․ ավագանու անդամ

Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն ակտիվ է իր գործունեությամբ։

Ավագանու անդամը հաճախ է ֆեյսբուքյան օգտահաշվում մանրամասներ ներկայացնում ավագանու նիստերից, որոշումներից և հաճախ էլ քննադատում այս կամ այն որոշումը կամ նախագիծը, որոնք սխալ են, անօրինական և անարդար։

Այս անգամ նա մի գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Փարիզ քաղաքի օրինակելի կառավարմանը։ Իզաբելլա Աբգարյանը մասնավորապես գրել է․ «Սեպտեմբերի 1-ից Փարիզում արգելված կլինի ինքնագլորների ազատ օգտագործումը: Այս որոշումն ընդունել են հենց փարիզեցիները՝ նախօրեին մասնակցելով տեղական հանրաքվեին և իրենց ձայնն արտահայտելով: Սա է մասնակցային կառավարումը:

Սա է ժողովրդավար կառավարումը: Իսկ Երևանում խնդիրը մնաց չկարգավորված՝ մայթերը սննդի առաքողների համար երթևեկելի գոտի դարձնելով»։

 

Ավագանու անդամը ցանկանում է Փարիզի օրինակով ցույց տալ հանրությանը, որ ամեն բան հաջողության  է հասնում միասնականության արդյունքում, որին պետք է հասնի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի։

Понравилась статья? Поделиться с друзьями: