Սելենա Գոմեսը այսօր դարձավ 28 տարեկան

Այսօր Սելենան դառնում է 28 տարեկան։ Սելենան դիսնեյի ամենահայտնի դեմքերից է։ Սկսել է աշխատել դիսնեյում, երբ դեռ դպրոց էլ չէր գնում։ Բոլորս հիշում ենք Սելենայի դերերը թինեյջերական ֆիլմերում։

Սելենան երգչուհի է զուգահեռ նաև ու երգերը Հայաստանում ևս շատ տարածված են։ Նրա ու Ջ․ Բիբերի սիրո մասին խոսում էր աշխարհը ու երկար տվայտանքներից հետո, ցավոք այս գեղեցիկ թինեյջերական միությունը ավարտվեց ու Բիբերը այլ մեկի հետ ամուսնացավ։

Սելենան առողջական շատ լուրջ պրոբլեմ ունեցավ, երիկամներից մեկը հեռացրեցին, հիմա նոր է նա կազդուրվում ու սկսել է երգել։ Սելենան առաջիններից էր, ով տեսահոլովակ ներկայացրեց հեռախոսի միջոցով՝ i phone-ով։ Սա նորություն էր կլիպմեյքերական աշխարհում։

Սելենայի մարկետինգով զբաղվել է միշտ մայրը, ով նրա պրոդյուսերն է։ Սելենան գայլախտ ունի, դա դաժան ու բարդ հիվանդություն է, որը անբուժելի է ու Սելենան չի թաքցնում դա, նման պրոբլեմներ ունեցողներին տալիս է խորհուրդներ իր ինսթագրամում։ Սելենան նաև հաղթահարել է ընկճախտը։

Понравилась статья? Поделиться с друзьями: