«ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանն իմ մորաքույրն է…» ահա թե ինչ է պատմում Դիանա Գասպարյանը

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը սոցցանցային բավականին հետաքրքիր գրառում է արել՝ պատմելով իր և Ա. Գյուլումյանի փոխհարաբերությունների մասին:

Դ. Գասպարյանը գրել է, որ Ա. Գյուլումյանն իր մորաքույրն է, ով մեծ դեր, տեղ ու նշանակություն է ունեցել իր կյանքում, անձնային զարգացման գործում:

Դ. Գասպարյանը գրել է, որ դեռ մանկուց առանձնահատուկ պատկառանք, սեր ու վերաբերմունք է ունեցել մորաքրոջ հանդեպ, ով անբավ գիտելիքների պաշար է ունեցել և միշտ որպես օրինակ է եղել իր համար:

Դ. Գասպարյանը ցավով է նշում, որ գաղափարների ու սկզբունքների բերումով հիմա նրանք երկուսով հայտնվել են գաղափարական տարբեր բևեռներում: Անկեղծանալով՝ Դ. Գասպարյանը պատմել է նաև տարաձայնություններից, «Այո»-ի քարոզչության մեջ ընդգրկվելուց հետո նա հանդիպում է ունեցել մորաքրոջ հետ:

Դ. Գասպարյանին հուզել է այն փաստը, որ նրա մորաքրոջ աչքերում հանդիմանության կամ նեղացվածության նշույլ չի տեսել: Նա ըմբռնումով է մոտեցել հարցին:

Դ. Գասպարյանի գրառումն ամբողջությամբ՝ կից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!