Ռոբերտ Ղևոնդյանը կամավոր է, ով նոր է վերադարձել։ Ռոբերտը նշում է, որ միամիտ է նույնիսկ ասել ադրբեջանա-թուրքական տանդեմ, քանզի Ադրբեջանի մասը մասնակցության շատ քիչ է, դա թուրքական կռիվ է։
Փոփոխական է համարում հաջողություններ Ռոբերտը, ով մի քանի օրից վերադառնալու է։ Վարչապետի ելույթի մասին նշեց, որ կար հատված, որը նահանջի էր նման, սակայն պետք է նշել, որ նա նաև ռեալիստ է, քանզի մենք , Հայաստանը՝ մասնակի է մասնակցում և գլխավոր կռիվը հենց Արցախինն է։
ՈՒ նրա ուղերձը ուղղված էր ոչ մեզ այլ արտաքին քաղաքականությանը։ Մենք բազմակի մեզ գերազանցող ուժի հետ ենք կռվում, բայց այդ հրաշքը մշտական չի ու դիվանագիտությունը մյուս հրաշքը պետք է անի։ Մեր խնդիրը հնարավորինս միջազգային հանրությանն շարժել ու ձեռք բերել թեկուզև միջին կարգավիճակ:
Որքան էլ կարողանանք առաջնագծում առաջընթացը ունենալ, սա առավել քան կարևոր է, այս տիրույթը ու հարթակը։