Սա մի շրջան է, որը պետք է ուղղակի հաղթահարել․ Գոհար Ավետիսյանը հաստատել է բաժանվելու մասին հետևորդների կասկածները․ տեսանյութ

Գոհար Ավետիսյանը չի դադարում տոնական օրերի անցուդարձի մասին պատմող հետաքրքիր տեսանյութեր տեղադրել։ Նրա տեղադրած նյութերում երևում է, որ դիմահարդարը փորձում է ամեն կերպ լցնել իր օրը և հետաքրքիր ժամանց կազմակերպել։

Նրա միշտ ուրախ և կենսախինդ կերպարի ներքո, պարզվում է, ապրում է տխուր ու թախծոտ աղջնակ, ով տառապում է։ Գոհարն ի վերջո արձագանքել է հետևորդների պարբերաբար տրվող հարցերին ամուսնու բացակայության մասին։

Գոհարը մի երգի ներքո նախ լաց է եղել՝ կրկնելով երգի տողերը, որոնք պատմում են եղածը պահպանելու ջանքերի մասին, ապա կերպարանափոխվել է։ Կերպարանափոխված Գոհարն արդեն երգել է այն մասին, որ իր համար կարևորն աշխատանքն է։

Գոհարը նշել է, որ իր կյանքում մի շրջան է սկսվել, որը ուղղակի պետք է հաղթահարել և անցնել առաջ։ Հետևորդներն ափսոսանքով լի մեկնաբանություններ են թողել Գոհարի տեղադրած նյութի ներքո՝ ասելով, որ նա անում էր ամեն ինչ և արժանի է ամենալավ տղամարդուն։ Տեսանյութը՝ ստորև։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!