Սա հերթական քաջնազարության է նման, անհաջող մտահղացում էր․․․ Տիգրան Խզմալյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք և կատարել անդրադարձ՝ երեկ՝ փետրվարի 19-ին, ողջ հայությունը նշանավորեց Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։

Օրը նշանավորվեց նաև պետական մակարդակով։ Հանրային հեռուստաալիքը ողողված էր թումանյանական շնչով ու խոսքով։ Բանաստեղծի հուշարձանի մոտ պատվո պահակախում կար, ինչն էլ քննադատությունների ալիք բարձրացրեց։

Հանրության մի ստվար հատվածի հարգանքի նման տուրքը դուր չէր եկել։ Այս մասին համացանցային իր հարթակում անդրադարձ  է կատարել նաև Տիգրան Խզմալյանը։ Նա հանրյացնելով համապատասխան լուսնկարը՝ կից գրառման մեջ նշել է․ «Կարծում եմ, անհաջող մտահղացում էր։

Թումանյանի հիշատակը պետք է հարգել ոչ թե սովետական ոճի համազգեստով զինվորների պահակախումբ շարելով, այլ Թումանյանի պատգամները կատարելով՝ չարի վերջը տալով, Կիկոսի քելեխը չուտելով, Ձախորդ Փանոսի սայլի տակ չմտնելով, անխելք մարդու սխալները չկրկնելով։ Իսկ սա հերթական քաջնազարության է նման»։

Մեկնաբանություններում քաղաքագետի հետ համաձայնել են բազմաթիվ օգտատերեր։

Понравилась статья? Поделиться с друзьями: