Անուշկա Մարգարյանն այն դերասանուհներից է, ով երկար տարիներ է ինչ հեռուսաէկրաններին է և ներկայանում է սերիալներում։
Չնայած այն բանին, որ դերասանուհին հիմնականում կերտում է բացասական դերեր, այնուամենայնիվ, սիրվել է հանրության կողմից։
Անուշկան ունի երկրպագուների իր բանակը։ Ինսթագրամյան հարթակում Անուշկա Մարգարյանին հետևում են հազարավոր օգտատերեր, ովքեր սիրով մեկնաբանում և հավանումերի են արժանացնում սիրելի դերասանուհու հրապարակումները։
Անուշկան այս անգամ հետևորդներին է ներկայացրել իր հարսանեկան լուսանկարները։ Դրանք այն լուսանկարներ են, որոնք արված են հեռուստասերիալներից, որտեղ դերասանուհին հարսնացուի է կետել։
Անուշկայի խոսքով դրանք շատ են և ներկայացվածը ընդամենը մի մասն է այդ լուսանկարների։ Դերասանուհին լուսանկարներին կից գրել է․ «Սա դեռ մի մասն ա հարսանիքներիս»։
Երկրպագուները մեկնաբանություններում գովեստի խոսքեր են հղել դերասանուհուն և անկեղծորեն ցանկացել իրական սիրով ու երջանկությամբ լեցուն հարսանիք, ինչից դերասանուհին աչափ շոյված է իրեն զգացել։