Աջակցություն զինվորին ՀԿ տնօրեն Հայկուհի Մինասյանը սեպտեմբերի 27ից գնում և գալիս է Արցախ, հիմնականում հասցնելով դեղորայք։ Ծննդատան թիրախավորման ժամանակ այնտեղ էր ու ասում է ամեն տեղից սպասում էինք, որ կարող է թիրախավորման մեջ ընկնեին, բայց ոչ ծննդատունը։
Սա ապացուցեց, որ թուրքը չի փոխվելու ու իրենից հումանիզմ սպասել անհնար է։ Իսկ մենք պետք է վերջնական ընկալենք, որ դա փաստ է։ Հիմա մենք էն սերունդն ենք, որը զգաց կռիվը, ոչ միայն տեսավ, իսկ դա նշանակում է փոփոխություններ են լինելու։
Կազմակերխվածությունը պետք է հզորացնել, քանզի դա էլ է կարևոր։ Շատ կարևոր է առաջնահերթությունները հասկանալ ու հերթով-կարգով լուծել պնդիրները արմատական։
Հայկուհին նաև խոսել է ռազմական բժիշկների մասին, որոնք էնպիսի պրոֆեսիոնալիզմով են աշխատել, որ շատ երկրներ կբաղձային ունենալ նման «Սպիտակ բանակ»։ Ֆանտաստիկ վիրահատություններ են արել նման պայմաններում։