Սա այլևս այլանդակություն է․․․ նորից հայկական եթերից տիղմ է թափվում․ Ռիչարդ Մադլենյանը դիմել է ՀՀ կառավարությանը

Թերևս գաղտնիք չենք բացահայտի, որ ասենք՝ թե որքան է զայրանում երաժիշտ Ռիչարդ Մադլենյանը անճաշակ երաժշտություն լսելիս՝ հատկապես, երբ այն հեռարձակվում է հեռուստատեսությամբ։

Այս մասին նա արդեն մի քանի անգամ գրառում է կատարել և իր միտքն այս ամենի մասին արտահայտել։ Եվ ահա հերթական անգամ երգահանը դիմում է ՀՀ կառավարությանը և կոչ անում քայլեր ձեռնարկել այս ամենի դեմ պայքարելու համար, քանի որ տգիտության պատճառներից մեկն էլ հենց դա է համարում։

Ռիչարդ Մադլենյանը մասնավորապես գրել է․ «Նորից տոն, նորից մարտի 8․․․ նորից հայկական եթերից տիղմ է թափվում։

Նորից ռաբիզները հեղեղել են հայկական եթերն ու ցեղшսպшնում են մի ամբողջ սերունդ: ՀՀ կառավարություն, խնդրում ենք մի ճանապարհ գտեք այս գոմաղբի դեմ պայքարելու համար։ Սա դեմոկրատիա չէ: Սա այլևս այլանդակություն է։

Սա է մեր նսեմության և տգիտության ամենակարևոր պատճառներից մեկը։ Վե´րջ տվեք այլանդակություններին։ Հերիք է …»։

Понравилась статья? Поделиться с друзьями: