Սարսափելի ցավ է, երբ մամուլում հայտնվում են կեղծ տվյալներ. զոհված հերոս Տարոն Սահակյանի մայրը դիմել է հանրությանը

Անմահացած հերոս Տարոն Սահակյանի մայրը ստիպված է եղել մի գրառմամբ հանդես գալ և պատմել որոշակի ճշմարտություններ։ Նրա որդին ընկել էր նոյեմբերի տասնվեցին, ընկել էր հերոսաբար։

Տարոնը 31 տարեկան էր և հավետ մնաց այդ տարիքում։ Հերոսածին մայրը գրում է, որ լրատվամիջոցները նշել են, որ նոյեմբերի տասնվեցին տասներեք զինծառայող գերի է հանձնվել, այնուհետև հավելել են, որ նոյեմբերի տասնյոթին վերադարձվել է Տարոն Սահակյանի մարմինը, բայցոչ մի տեղ չի նշվում, որ Տարոնին թշնամին տարել է անշնչացած։

Հերոսածին մայրը նշում է, որ Տարոնին բոլորն են ճանաչում են և շատ լավ գիտեն, որ նա փախնող տեսակ չէ։ «Կա տեսանյութ, որտեղ Տարոնը գոռում է՝

Այնուհետև հավելել, որ թշնամին որրդու մարմինը հանձնելիս ասել է՝ հերոսին վայել կազմակերպեն հուղարկավորությունը։ Մայրը նշում է, որ կարծես թշնամին առավել լավ է տարանջատում հերոսը գերիից։ Տարոն Սահակյանի մայրը խնդրում է հավասարում չդնել հերոսի ու գերիի միջև։ Այդ դեպքում Հայաստանն ավելի շատ գերի կունենա, քան իրական հերոսներ։

«Չգիտեմ, հաճո՞ւյք եք ստանում սուտ լուրեր տարածելուց՝ թե Մուրադովը բերել է Տարոնի խոշտանգված մարմինը։ Պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ որդուս մարմինը խոշտանգման որևէ բիծ չունի։ Որդիս պարգևատրվել է մեդալով, ՊՆ֊ն հայտնել է շնորհակալություն խիզախ և հայրենասեր որդի դաստիարակելու համար»,- գրել է մայրը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!