Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Անի Քոչարը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին պատմել է հենց ինքը՝ Անին։
Հասարակական գործիչը համացանցային հարթակում գրառում էր կատարել և տեղեկացրել, որ վարակվել է և ծանր է տանում։ Այնուհետև հրաժարվել էր խոսել լրագրողի հետ, քանի որ հայտնել էր, որ ի վիճակի չէ խոսելու։ Օրեր անց Անին նոր գրառում է կատարել, որտեղ պատմել է իրավիճակի մասին։
Նա մասնավորապես գրել է․ «Երբ 2020-ի գարնանը աշխարհում առաջին թագավարակային մեկուսացումը հայտարարվեց, մարդկանցս թվում էր, թե դա շաբաթների, առավելագույնը ամիսների խնդիր է, այնինչ տարիները անցնում են և դեռևս վերջը չի երևում:
Հոռետեսական կանխատեսումները պնդում են, որ այս ամենը ոչ միայն երկար է տևելու, այլևս նորանոր մուտացված վարակներ են ի հայտ գալու: Սարսափելի է հնչում, բայց ինչ արած, հոգեխանգարմունքի չհասնելու համար պիտի սովորենք ապրել նոր իրողությունների հետ և նոր իրականությունում:
Տանը փակվելը և ինքդ քեզ հույս տալը, թե չես վարակվի և ապահով ես, մտապատրանք է: Ես նախընտրում եմ ապրելը: Չգիտեմ, թե վաղն ինչ պատուհաս կգա մարդկության գլխին, այնպես որ շարունակելու եմ ապրել, ի հեճուկս թագավարակի:
Հ.Գ. և չնայած նրան, որ ի վերջո մենք էլ վարակվեցինք, հիշեցում ոմանց՝ որևէ մեկը և որևէ տեղ ապահովագրված չէ այս կպչուն վարակից»։