Սարո Թովմասյանի նոր հրաշալի երգը ՝այս անգամ անգլերեն

Այս օրերին մեզ բոլորիս վիճակված է օրվա մեծ մասը տանն անցկացնել։ Դժվար է օրը հետաքրքիր դարձնել առանց ընկերներին ու բարեկամներին հանդիպելու, բայց հայ  որոշ աստղեր գտել են ազգաբնակչությանը համացանցում ուրախացնելու հետաքրքիր տարբերակներ։

Երգիչ Սարո Թովմասյանը մեկն է այն աստղերից, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում իրենց երկրպագուների օրն ուրախությամբ լցնելու համար։ Երգիչը երեկ հրապարակել է մի նոր երգ՝ անգլերեն կատարմամբ, որն արժանացել է ունկնդիրների հավանությանը։

Երգի շատ մեղեդային է , իսկ թեման սերն է ու սիրահարությունը։ Ինչպես երգչի նախորդ ստեղծագործությունները, այս մեկը ևս կսիրվի հատկապես երիտասարդ ունկնդրի կողմից։ Սարո Թովմասյանը վերջերս շատ ակտիվ է նաև ինստագրամյան իր եթերներով, որոնց ընթացքում նա կապ է հաստատում այլ աստղերի, հայտնի և անհայտ անձանց հետ և իրեն հատուկ հումորով զրուցում տարբեր թեմաների շուրջ։

Երգչի հետ Ինստագրամով կապ հաստատողները միանում են նրա նպատակին և իրենց երգ ու պարով, հումորով ուրախացնում հետևորդներին։ Հետևորդներին հատկապես դուր են եկել Ռաֆայել Երանոսյանի հետ երգչի ինստագրամյան եթերները։

🎭

Опубликовано Saro Tovmasyan Суббота, 16 мая 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!