Սարո Թովմայանն ու Ալլա Լևոնյանը երեխայի պես լաց եղան Արթուր Գրիգորիչի հուղարկավորության ժամանակ․ տեսանյութ

Հայ էստրադայի կարկառուն ներկայացուցիչների ցավն անչափ խորն է։ Արթուր Գրիգորյանի կորուստն անասելի մեծ էր նրանց համար։

Նրանք դեռ չէին հասցրել հասկանալ իրենց ընկերոջ՝ Հայկոյի հետ կատարվածը և ահա ևս մեկ կորուստ։

Կոմպոզիտորը բոլորովին ուրիշ աշխարհ էր նրանցից յուրաքանչյուրի համար։ Երգիչ երգչուհիները շարունակ հրապարակումներ են կատարում արվեստագետի մասին և փորձում հոգու կեղեքիչ ցավը կիսվելով, պատմելով մեղմել։

Եվ իհարկե անչափ մեծ է ցանկությունը պատմել իրենց սիրելի Գրիգորիչի մասին, անդադար խոսել նրա մասին և բոլորի առաջ բացահայտել նրա մարդ, արվեստագետ տեսակը։ Իր սաներին յուրաքանչուրին յուրովի էր սիրում և յուրովի գնահատում արվեստը։ Կոմպոզիտորի հուղարկավորությանը ներկա էր հայ ողջ էստրադան։

Բոլորը հուզված ու անասելի տխուր էին։ Ալլա Լևոնյանը և Սարո Թովմասյանը չկարողացան հուզմունքը սեղմել կոկորդում և հոնգուր-հոնգուր լաց եղան, ինչպես երեխաներ։ Կորուստն անդառնալի է, ցավը խորը ու ասես՝ չփարատվող։ Տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: