Հումորային դերասան Տարոն Իսպիրյանը համացանցային իր հարթակում բավականաչափ ակտիվություն ունի։ Նա իր առօրյայից՝ թե՛ աշխատանքային, թե՛ հանգստից, մշտապես հրապարակումներ է կատարում և ցույց տալիս իր հետևորդներին, թե ինչպես է անցկացնում օրերը։
Տարոն Իսպիրյանը հանրության շրջանում առավել հայտնի է Պոնչ անվամբ։ Այս պահին դերասանը վայելում է իր արձակուրդը, որի մանրամասներով էլ կիսվում է համացանցային հարթակում։
Նրա հրապարակումներն առանձնաանում են, քանի որ համեմված են դերասանին հատուկ, իր ուրույն ոճով հումորներով։ Նա պատկանում է այն մարդկանց շարքին, ովքեր կարողանում են ծիծաղել սեփական անձի վրա։
Հումորիստն անգամ հանրությանը ներկայանում է այնպիսի բեմական անվամբ, որն ուղիղ մատնանշում է իր գիրությունը։ Այս անգամ Պոնչը լուսանկարներ է հանրայնացել, որտեղ հերթական անգամ մատնանշել է իր գիրությունը։
Հրապարակումն ունի հումորային բնույթ։ Լուսանկարներին կից հումորիստը գրել է․ «Սարը Սարին չի հանդիպի, բայց ես ու ինքը հանդիպեցինք»։