Սարգիս Եղիազարյանն անչափ գեղեցիկ երգ է ներկայացրել՝ նվիրված քույրերին

Շատերի համար սիրելի դարձած Սարգիս Եղիազարյանը դարձյալ նորություն ունի։ Մարտիության տոնի առիթով երգիչը անչափ գեղեցիկ երգ է ներկայացրել, որը նվիրված է քույրերին։ Երգը հենց այդպես էլ վերնագրված է՝ «Քույրս»։

Երգը բավականին գեղեցիկ մեղեդի ունի։ Մեղեդու հեղինակը  Սարգիս Եղիազարյանն է, իսկ գեղեցիկ ու սիրառատ խոսքերը հեղինակել է Անահիտ Մխիթարյանը։

Երգը մատուցված է գունառատ ու հետաքրքիր տեսահոլովակի զուգակցությամբ, որտեղ հանդես են գալիս նաև հայտնի դեմքեր, դերասաններ։ Հետաքրքիր տեսահոլովակի ռեժիսորը Եղիշե Սողոմոնյանն է։ Տեսահոլովակի նկարահանումը թեև մեկ օր է տևել, սակայն այն բազում ուշագրավ դրվագներ է իր մեջ ներառում։

Երգը մի գեղեցիկ պատմություն է, որը պատմում է երկու եղբայրների և նրանց քույրիկի մանկության հուշերի և միմյանց հանդեպ ունեցած փոխադարձ կապի մասին։ Սարգիս Եղիազարյանի անչափ գեղեցիկ երգն ու տեսահոլովակը՝ նվիրված քույրիկին, կարող եք վայելել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: