Սասուն Միքայելյանը հզոր կոչերով ճանապարհում է երկրապահներին դեպ գիծ։ Ս․ Միքայելյանը բացականչում է #հաղթելուենք ու նրա կոչին միանում են բոլորը։ Ս․ Միքայելյանը ասում է վախերը պիտի հանենք, հետ նայել չկա։
Նա ասում է ՝ «պիտի փրթենք դրանց», տարբերակ չկա։ «Երկրապահ» կազմակերպությունը ձևավորվել է 1993ին՝ Վ․ Սարգսյանի կողմից։ Սկզբում անդամագրումը լինում էր միայն նրանց կողմից ովքեր Արցախյանի մասնակից էին, հետո արդեն ընդգրկվեցին նաև սովորական քաղաքացիներ, որոնք մասնակցություն չէին ունեցել։
ԵԿՄ-ի ղեկավարն է Սասուն Միքայելյանը, որը ծնվել է նոյեմբերի 7-ին 1958ի։ Սկզբում եղել է Հրազդանի ԵԿՄ-ի ղեկավար, հետագայում դարձել է ամբողջ կառույցի ղեկավար։ Ս․ Միքայելյանը պատգամավոր է ազգային ժողովի։
Ըստ միջազգային շատ վերլուծաբանների, մեր ԵԿՄ-ն դարձել է ուժեղագույն կառույցներից մեկը բանակի ոլորտում։ ԵԿՄ-ն նաև բազում ծրագրերի միջոցով զորավարժություններ է անում պատանիների համար, սովորեցնելով ու պատրաստելով հայրենանվեր պաշտպանությանը։