Սանգրիա․ ի՞նչ մրգեր հավելել թարմացնող իսպանական ըմպելիքին

Սանգրիա խմելն ամենահասարակ ամառային հաճույքներից է։ Այն դասական իսպանական կոկտեյլ է, որն ավանդաբար պատրաստում են կարմիր գինուց և կոնյակից, բայց եթե չեք ցանկանում ամռան տապին կարմիր գինի խմել, այն կարող եք պատրաստել վարդագույն կամ սպիտակ գինուց։ Ինչ վերաբերում է մրգերին, իսկական սանգարիան առնվազն երկու տեսակի միրգ է պարունակում՝ ցիտրուսային և ցանկացած այլ։

Խնդիրն այն է, որ ստեղծեք այնպիսի համով ըմպելիք, որը ձեզ դուր է գալիս։ Բացի այդ, մրգերը պետք է լինեն հյութալի։

Ահա, թե ինչ մրգեր են հարմար սանգրիա պատրաստելու համար։

Նարինջը կհամադրվի ցանկացած մրգի հետ։

Խնձորն ավանդական սանգրիայի ևս մեկ բաղադրիչ է։

Սպիտակ գինով սանգրիային խնձորի փոխարեն դեղձի կտորներ հավելեք։

Նարնջին կարող է փոխարինել կիտրոնը։

Կարմիր գինով սանգրիա պատրաստելիս խնձորը փոխարինեք սալորով։

Ելակը հիասքանչ կլինի սպիտակ գինով պատրաստված սանգրիայի պարագայում։

Կարելի է հավելել նաև բալ, ձմերուկ և խաղող։

Понравилась статья? Поделиться с друзьями: