Սամվել Կարապետյանի և կնոջ ռոմանտիկ տանգոն Ֆիլիպ Կիրկորովի երգի հնչյունների ներքո

Աշխարհի մեծահարուստների առաջին շարքերում գտնվող Սամվել Կարապետյանը հաճախ է ընտանեկան գեղեցիկ միջոցառումներ ու շքեղ տոնակատարություններ կազմակերպում։ Նրա կազմակերպած միջոցառումներն իսկական տոնի են վերածվում ընտանիքի անդամների և ներկաների համար։

Կինը՝ Էթերին, երբեմն հանրայնացնում է գեղեցիկ ու հիշարժան պահերը։ Ս․ Կարապետյանի կազմակերպած հերթական միջոցառման ժամանակ ամուսինները ռոմանտիկ տանգո են պարել Ֆիլիպ Կիրկորովի երգի հնչյունների ներքո։ Պարի ժամանակ նրանք հրաշալիորեն ներդաշնակվում են երգի հնչյունների և պարային շարժումների հետ։

Տեսանյութում Ֆ․ Կիրկորովը կատարում է «Միլիոն կարմիր ծաղիկներ» հայտնի երգը։ Ս․ Կարապետյանի տիկինն ամբողջովին կարմիր երանգավորման մեջ է ներկայանում։ Դահլիճի տոնական զարդարումը ևս կարմիր երանգավորմամբ է ձևավորված։

Տեսանյութից հասկանալի է դառնում, որ հերթական միջոցառումը կազմակերպված է հենց տիկին Էթերիի պատվին, քանի որ դահլիճի պատին գրված է հենց նրա անունը։ Ս․ Կարապետյանի և կնոջ ռոմանտիկ ու սիրառատ տանգոն կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!