Սամվել Ալեքսանյանի թոռնիկի շքեղ դուրսգրումը. բացառիկ հոլովակ

Արդեն հայտնել էինք, որ օրեր առաջ ծնվել է գործարար Սամվել Ալեքսանյանի թոռնիկը։ Գործարարի դուստրը՝ Լուսին Ալեքսանյանը, առաջնեկին լույս աշխարհ է բերել Ամերիկայում։

Եվ ահա հրապարակվել և տարածվել են կադրեր, դրվագներ փոքրիկի դուրսգրման արարողությունից։ Նշենք, որ Լուսինը և ամուսինը փոքրիկին շնորհել են Կարինա անունը։ Փոքրիկի դուրսգրման առիթով ծաղիկներ և փուչիկներ է նվիրել նաև Հռիփսիմե Հակոբյնաը, ով նույնպես բնակվում է Ամերիկայում։

Երգչուհին և Լուսինը բավական մտերմիկ հարաբերություններ ունեն և հաճախ են միասին ժամանակ անցկացնում։ Այդ հանդիպումներից նրանք երբեմն հրապարակումներ են կատարում և ցույց տալիս, թե ինչպես է անցնում իրենց ժամանցը։

Լուսինի և փոքրիկի դուրսգրման արարողությունը անչափ գեղեցիկ և շքեղ է կազմակերպվել; Այն հիացրել է հանրությանը։

Այս մասին պատմող տեսանյութը բոլոր մանրամասնություններով և մի քանի այլ լուսանկարներով դիտեք ստորև։ Իսկ մենք շնորհավորում ենք ընտանիքին և առողջ մանկություն մաղթում փոքրիկին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!