Հանրահայտ գործարարներից մեկը՝ Սամվել Ալեքսանյանը, ինչպես հայտնի է, բազմազավակ հայրիկ է։ Նա յոթ երեխաներ ունի Շողերինայի հետ միասին։ Սամվել Ալեքսանյանի երեխաները տարբեր տարիքի են։ Նրա դուստրերից մեկն արդեն ամուսնացած է և երեխա ունի։
Այսօր նշանադրվել է հանրահայտ գործարարի մյուս դուստրը։ Նշանադրության արարողությունը շատ շքեղ ու գունագեղ է կազմակերպված եղել։ Միջոցառման ժամանակ նորապսակների վրա առատորեն վարդի թերթեր են նետել։
Նկատելի է, որ օրվա քամին որոշակիորեն խանգարել է կազմակերպչական որոշ հարցերի իրականացմանը, սակայն դա չի ազդել հյուրերի տրամադրության և տրամադրվածության վրա։ Ներկա են եղել բզամթիվ հանրահայտ հյուրեր։ Իր հարթակում տեսանյութ է տեղադրել Սոնա Ռուբենյանը, ով ընտանիքի սիրելի բարեկամներից մեկն է։
Կազմակերպչական հարցերում բավականին ակտիվ է Շողերինա Մկրտչյանը։ Նա իր հրապարակած կադրերից մեկում ցույց է տվել իր խնամուն։ Ս․ Ալքեսանյանի դստեր նշանադրության արարողությունից կադրեր կարող եք դիտել ստորև։