«Սամն ու ծովը»․ Նաիրա Զոհրաբյանն ամուսնու հետ լուսանկար է հրապարակել, որտեղ այնքան սեր ու ջերմություն կա․ տեսանյութ

Նաիրա Զոհրաբյանի երբեմնի մեծ սիրո մասին շատերն են լսել։ Նրանց սերը կարելի էր համարել դարի ամենամեծ սեր։ Երջանկությունն ընդհատվեց, Նաիրա Զոհրաբյանի ամուսինը կյանքից հեռացավ։

Նաիրան մինչ այսօր այդպես էլ չամուսնացավ։ Հարցազրույցներից մեկում  կին քաղաղքական գործիչը սերը բնորոշել էր որպես տաղանդ, որը տրվում է ոչ բոլորին։ Սամվել Մկրտչյանի հետ նա ծանոթացել է 1992 թվականին։

Երեկ Զոհրաբյանը ամուսնու հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել, որտեղ այնքան սեր ու ջերմություն կա, իսկ Զոհրաբյանի լակոնիկ գրառումից այնքան շատ կարոտ է գալիս։

Նա գրել է․ «Սամն ու ծովը»։ Ուշագրավ են եղել հետևորդների մեկնաբանությունները։ Նրանք սեր ու քնքշանք են տեսել լուսանկարում։ Օգտատերերից մեկն էլ նշել էր, որ իր կարծիքով Սամվելը նրան նկարել ու գնացել է։

 

Նաիրա Զոհրաբյանի հարցազրույցներից մեկը առաջարկում ենք դիտել վարը։ Այն հին է, սակայն այնքան գեղեցիկ սիրո մասին է, որ արժի կրկին դիտել։ Տեսանյութը՝ ստորև։

Понравилась статья? Поделиться с друзьями: