Ռազմիկը նոր երգ ներկայացրել։ Երգն անչափ հուզիչ է, քանի որ հենց Ռազմիկի կյանքի պատմությունն է, քանզի ինքն էլ Արցախից է։ Ռազմիկը շատ լավ է հասկանում, թե ինչ է նշանակում, երբ մանկական խաղալիք զենքի փոխարեն տեսնում են իսկականը։
Իմ Արցախն ես, մատաղ քեզ․․․սա է երգի կրկներգում հնչում։ Ռազմիկը ինքը գծում է ու կապ չունի, որ արվեստագետ է, արվեստագետն էլ զենք կարող է վերցնել։ Երաժշտությունը գրել է Գուրո Գասպարյանը, խոսքերը Ավետ Բարսեղյանն է գրել։ Գործիքավորումը արել է Մելս Գասպարյանը։
Բացառիկ պրոֆեսիոնալ ու էմոցիոնալ է կատարում Ռազմիկը։ Իսկ Ավետը ինչպես միշտ կարողանում է ճիշտ բառեր ու բառակապակցություններ գտնել։
Թվում է այնքան երգի տեքստ է նա գրել, ու գուցե էլ չկարողանար, բայց էդպես չէ, քանզի Ավետը իրոք տաղանդավոր է ու ճիշտ է զգում երաժշտությունը ու զարկը ժամանակի ու պահանջը ճիշտ բառերի։