Արևիկ Ուդումյանը համացանցային հարթակներում ակտիվ է։ Նա հաճախ է հանրայնացնում դրվագներ աշխատանքային պրոցեսից, առօրյայից և կիսվում հետաքրքրական մտքերով և իր կողմից կատարված այս կամ այն իրողության վերաբերյալ սեփական վերլուծություններով։
Արևիկն ամիսներ առաջ 2-րդ անգամ մայրացավ։ Նա որդու և դստեր մայր է։ Երեխաների մասին հաճախ է պատմում և հանրայնացնում նրանց հետ լուսանկարներ։ Այս անգամ Արևիկը որդու՝ Ռոբերտի հետ լուսանկար է հանրայնացրել, որտեղ մայր և որդու լողափին նստած են։
Արևիկն այս անգամ հանգստի էր մեկնել միայն երեխաների հետ։ Լուսանկարին կցել էր մի գրառում, որտեղ պատմել է երեխաների և մեծերի բնավորությունների և նրանց միջև եղած այդչափ ակնհայտ տարբերությունների մասին։
Նա գրել է, որ ինչքան շփվում է երեխաների հետ, այնքան համոզվում է՝ մեծերը վախկոտ, անհետաքրքիր և տխուր են։ Նա մասնավորապես գրել է․ «Ինչքան շատ եմ շփվում երեխաների հետ այնքան շատ եմ հասկանում, որ «մեծերս» սահմանափակ ենք, անհետաքրքիր, տխուր, վախկոտ, կանխատեսելի և հոգնած․․․Դե իրենց համեմատ»։
Մեկնաբանություններում Արևիկի հետևորդները համաձայնել են ն և նշել՝ փոքրիկների աշխարհն ուրիշ է և առանց նրանց կյանքն այնքան անգույն կլիներ։