Սահմանափակվել է Սևան համայնք մուտքը

Հայաստանում և աշխարհում ահագնացող  իրավիճակով պայմանավորված այս օրերին  բոլոր երկրներում ընդունված որոշումերը մեծ մասամբ սահմանափակումների վերաբերյալ են:

Այդ որոշումները կիրառվում են որոշ տնտեսվարողների նկատմամբ, դրանցով սահմանափակվում է ապրանքների արտահանումը, այս կամ այն համայնք մուտքը: Հասարակություը վախով է սպասում ամեն մի փոփոխության, բայց հույսն էլ չի կորցնում, որ ամեն բացվող առավոտ արհավիրքի ավարտը պետք է ավետի:

Այսօրինակ որոշումները գրեթե միշտ դժգոհության առիթ են տալիս, բողոքի ալիք բարձրացնում, ոչ բոլորն են դրանք ի գիտություն ընդունում: Դեռևս կան մարդիկ , ովքեր չեն հավատում համավարակի գոյությանը, մյուսներն ասում են, թե դժվար է դիմակ կրել, հատկապես շնչառական խնդիրներ ունեցողների համար, որոշները կարծում են , որ կանոնները խիստ են, շատերի կարծիքով դրանք կարող են էլ ավելի խիստ լինել:

Եվ ահա պարետի հերքական որոշմամբ սույն թվականի մայիսի 25-ի առավոտյան ժամը վեցից սահմանափակվում է Սևան համայնք մարդկանց և տրանսպորտային միջոցների  մուտքը՝ որոշ բացառություններով :Որոշմամբ ամրագրված սահմանափակումները կգործեն՝ մինչև հունիսի 3-ի ժամը 23։59-ը:Վերոնշալ համայքն ուղևորություն պլանավորելիս անհրաժեշտ է հաշվի առնել գործող կարգը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!