Մեծ կամայնություն է պետք, որպեսզի ապրես Նռնենիում։ Նռնենիի ամենամեծ հարստությունը իրենց նուռն է։ Դա է իրենց ապրուստն։ Գյուղը սովոր է, որ ինքը սահմանապահ է։ Էստեղից հեռանալ չկա։
Հիմա էլ ասում են, ո՞նց գնանք, եթե մեր զինվորներն էնտեղ կռվում են։ Չէ որ եթե գիտես, որ էդ տարածքում քո հարազատներն են, ատամներով կմարտնչես այդ տարածքի համար, հետևաբար ո՞նց գնան էստեղից, դա բացառված է։
Երեխաները բակում խաղում են, մեծերը նռի սեզոնն է հավաքում են։ Միայն ուշադիր են, եթե օրինակ անծանոթ մեքենա են տեսնում, հերթով բոլորին զգուշացնում են։ Բնականոն կյանքի շարունակությունը ամեն կերպ փորձում են ապահովել, որովհետև կարող է և երկար տևի, կյանքը չպիտի կանգնի նույնիսկ խնդրահարույց իրադրություններում։
Նռնենին անկոտրում ու աներկբա է այս հարցի շուրջ։ Իրենց իրենց տներից մի քայլ էլ անգամ չեն արել ու չեն էլ անի։ Սա հստակ դիրքորոշում է։