Սահմանային իրավիճակի վերաբերյալ ՊՆ-ն թարմացված տեղեկատվություն հրապարակեց

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ այսօր ժամը 17։00-ի դրությամբ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել։ Այս մասին արդեն լայն քննարկումներ են ծավալել հանրության և հասարակական, քաղաքական շրջանակներում։

ՊՆ-ն պարբերաբար տեղեկատվություն էր տալիս սահմանում տիրող իրադրության մասին, սակայն ընդգծում էր, որ տվյալները դեռ ճշտման գործընթացի մեջ են։ Եվ ահա ՊՆ-ն ժամեր անց հանդես եկավ պաշտոնական տեղեկատվությամբ և հստակ հայտնեց զոհերի, վիրավորների և գերների մասին։

Պաշտոնական տեղեկատվությունը հայտնում է, որ իրադրությունը շարունակում է մնալ ծանր։ Նշվում է, որ թշնամու կողմից կիրառվում է հրետանի և տարատեսակ զրահատեխնիկական միջոցներ։


Հայկական կողմը պատասխան հարվածներ է հասցրել, որի արդյունքում թշնամին կորուստներ ունի։ Ցավոք սրտի, հայկական կողմը նույնպես ունի կորուստներ․ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են։

ՊՆ-ն հայտնում է նաև, որ իրադրության վերաբերյալ պարբերաբար հանդես կգա թարմացված տեղեկատվությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: