Կոնստանտին Զատուլինի ելույթը փշաքաղեցնող է։ Զատուլինը հարցադրում է անում, եթե դա ազերիների տարածքն է, ի նկատի ունի Ստեփանակերտը, ապա ինչու՞ են ազերիները հարվածում իրենց քաղաքի վրա։
Հետևաբար, իրենք են իրենց քայլերով հաստատում, որ այդ տարածքից մաս չունեն։ Զատուլինը նաև եկեղեցու մասին է խոսել։ Եթե մեկ անգամ հարված լիներ, գուցե պատահականություն լիներ, եթե երկու անգամ է, էլ ի՞նչ հարց։ Զատուլինը նաև խոսել է թուրքական ինքնաթիռների մասին։ Նա ասում է էլ գաղտնիք չէ, որ դրանք կան, խոսքը f16ի մասին է։
Հաղորդավարները ասում են, Հայաստանը դեռ ապացույց չի ներկայացրել, որ f16ը եղել է։ Զատուլինը այնպես է պատասխանում, որ հակառակ խոսացողները ուղղակի լռում են։
Այնքան օբյեկտիվ են Զատուլինի հիմնավորումները, որ հարցեր նույնիսկ չի կարող առաջանալ։ Զատուլինը նաև հաստատում է, որ սա էկզիստենցիալ կրիզիսի է հասցվելու, եթե ադրբեջանը իր քաղաքականությունը չփոխի։