Լրագրող Ոսկան Սարգսյանը հաճախ է իր կարծիքը, տեսակետը հանրայնացնում ֆեյսբուքյան իր հաշվում։ Այս անգամ լրագրողը գրառման մեջ իր անհամաձայնությունն է հայտնել Փաշինյանի ռուսալեզու զրույցի հետ կապված։
Նա հորդորել է խոսել հայերեն, իսկ ռուսերեն կթարգմանի համապատասխան մասնագետը։ Իսկ այն ժամանակահատվածը, որը թարգմանիչը պետք է հայտնի միտքը, վարչապետը ժամանակ կունենա ձևակերպելու հաջորդը։
Լրագրողը նաև նշել է, որ Նիկոլ Փաշինյանն անգամ հայերեն ճիշտ չի խոսում․ օգտագործում է Իջևանի բարբառը։ Սարգսյանը նշել է, որ իր հարևանը, ով ընդամենն ունի ութամյա կրթություն և այժմ գումար է վաստակում այլ երկրում, ավելի լավ է ռուսերեն խոսում, քան երկրի վարչապետը։
Այնուհետև դիմելով հանրությանը՝ հարց է ուղղել, թե վերջիններս ո՞ր արժանիքի համար են Նիկոլ Փաշինյանին ձայն տվել։
«688 761 ընտրող, դուք ի՞նչ արժանիքի համար եք նրան ընտրել ․ պատերազմը տանուլ տվեց, հողերը հանձնեց, ո՛չ տնտեսությունից, ո՛չ դիվանագիտությունից և ո՛չ էլ քաղաքականությունից է բան հասկանում։ Իսկ ժողովուրդն ասում է՝ սերն աթարին էլ է կպնում»,- մասնավորապես գրել է Ոսկան Սարգսյանը։