Հայազգի դիմահարդար Գոհար Ավեստիսյանի հաջողությունը նման է հեքիաթի։ Աղջիկ,ով իր ավելորդ քաշի պատճառով մշտապես արժանանում էր ծաղրի,դեռ մանկուց հստակ գիտեր ինչ է ցանկանում այս կյանքից։ Դիմահադարումը նրա համար արվեստ էր,որը թույլ էր տալիս մոռանալ բոլոր խնդիրների մասին և ստեղծագործել։
Աշխատասիրության ու համառության շնորհիվ, Գոհար Ավետիսյանը ամենապահանջված դիմահարդարներց մեկն է,որի աշխատանքներով հիացել է նույնիսկ Քիմ Քարդաշյանը։ Գոհար Ավետիսյանը ունի 9 միիոն հետևորդ։
Շուշաննան ռուսաստանաբնակ food-blogger է,ով ունի ավելին քան մեկ ու կես միլիոն հետևորդ,շնորհիվ իր յուրահատուկ ու համեղ բաղադրատոմսերի։
Հայուհու հրապարակումները մեծ հավանությունների են արժանում և տարածում գտնում։ Ծնվելով հասարակ ընտանիքում, դեռևս երկու տարի առաջ Շուշաննան նույնիսկ չէր կարող երազել նման հաջողության մասին։ Առողջական լուրջ խնդիրները,մշտական անհաջողությունները չխանգարեցին նրան կերտել իր կարիերան համացանցում։
Շուշաննան իր հրապարակումներում մշտապես նշում է, որ նա իսկական հայուհի է՝հայկական ավանդական ընտանիքից։ Երբեմն, նա իր հետևորդներին առաջարկում է հայկական բաղադրատոմսեր։ Շուշաննայի հրապարակումների մեջ հաճախ կարելի է տեսնել նրա դստերը՝Ժասմինին, որը ևս հետևորդների սիրելին է։
Դավիդ Մանուկյանը,նույն ինքը՝ DAVA-ն հայտնի բլոգեր է,ով ծավալում է նաև երաժշտական գործունեություն։ 27-ամյա երիտասարդը ինստագրամում ունի 11,5 միլիոն հետևորդ։
Դեռ դպրոցական տարիքից սկսած, Դավիդը իրեն փորձել է տարբեր ոլորտներում․սակայն շատ արագ հասկացել է,որ ապագան մեդիա ոլորտին է և սկսել է բլոգերի կարիերա, ապա նաև ծավալել է երաժշտական գործունեություն։
Նրա վերջին սիրավեպը հայտնի աստղ՝Օլգա Բուզովայի հետ,մեծ իրարանցում է առաջացրել համացանցում և ամենաքննարկվողներից է։