Ռուսաստանի դաշնության դեսպանատունը առաջարկում է ռուսերենը Հայաստանում դարձնել պետական լեզու․ Սասնա Ծռեր Համահայկական շարժում

Ժիրայր Սեֆիլյան

Սասնա Ծռեր Համահայկական շարժումը հայտարարություն է արել  Հայաստանում ռուսերեն լեզվի պետական դառնալու վերաբերյալ։ Հրապարակման մեջ մասնավորապես նշվում է, որ առաջարկվել է օրենք, ըստ որի Հայաստանում հնարավոր կլինի դիտել ռուսական ալիքներ հայկական թարգմանությամբ կամ հայերեն տիտրերով,սակայն ՀՀ-ում ռուսական դեսպանատունը իր բողոքն է հայտնել, առ այն, որ ռուսերենը Հայաստանում պետք է դառնա պաշտոնական լեզու։

Վարու-ա Ավետիսյան

Ըստ Սասնա  Ծռեր Կուսակցության հրապարակման, այլապես, Ռ․Դ դեսպանատունը սպառնում է մի շարք հարցերում չաջակցել  Ռուսաստանում աշխատող հայերին,մասնավորապես վարորդներին՝ չճանաչելով նրանց վարորդական վկայականները։

Հրապարակման մեջ,շարժման մասնակիցները հիշեցնում են,որ ռուսերենը եղել է և մնալու է օտար լեզու, նույնիսկ այն դեպքւմ,երբ ժամանակին այն Հայաստանում լայն տարածում ուներ։ Ակնհայտ է,որ այդ լեզվի կիրառությունը Հայաստանում նվազել է և շարունակելու է նվազել։ Այս փաստն անընդունելի Ռ․Դ կառավարության համար։

Ժիրայր Սեֆիլյան

Ռուսաստանի գերնպատակը ծավալապաշտ գործողություններն են,որոնք իրականացնելու համար,այդ երկրի կառավարությունը մեծ ռեսուրսներ է ներդրել և շարունակում է ներդրել։ Արդյունքում,վտանգի տակ կարող են հայտնվել մեր պես փոքր երկրները, որոնք դարեր շարունակ պայքարել են իրենց ինքնության համար։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!