Ռուսաստանից ծրագիր էր եկել Տավուշ․ Նոյեմբերյանն իրենց դատարկ է պետք․ ինչ է պատմում Նանե Իսրայելյանը

Լրագրող Նանե Իսրայելյանը, ով վերջերս հայտարարեց, որ առաջիկայում պատրաստվում է փոխել աշխատանքը, հանդես կգա իր իսկ պնդմամբ՝ երկրի համար է՛լ ավելի կարևոր գործունեությամբ։ Նա մեկ անգամ չէ հայտարարել, որ իր ողջ կյանքում ծառայելու է հայրենիքին։

Այս անգամ Նանեն գրել է Ռուսաստանի հանդեպ իր ունեցած ատելության և դրա պատճառի մասին։ Նա մասնավորապես գրել է․ «Ես դեռ դպրոցական էի, երբ Ռուսաստանից ծրագիր էր եկել Տավուշ (եթե չեմ սխալվում միայն սահմանամերձ բնակիչների համար)։

Հայաստանից գնացած ընտանիքներին տուն էին տալիս, աշխատանք, ամենահնարավոր հեշտ ձևով մեր սահմանի համար արտագաղթ էին կազմակերպում. այն ժամանակ խոսակցություններ կային, որ Նոյեմբերյանում ուրանի հանք կա, որը Ռուսաստանը շահագործելու նպատակ ունի և Նոյեմբերյանը իրենց դատարկ է պետք. ինչ-որ չափով հաջողվել է սահմանը թեթևացնել, գնացին, ովքեր կարող էին։

Այն ժամանակ ո՞վ կանխեց այդ արտագաղթը, կամ որևէ մեկը փորձե՞ց ներգաղթ կազմակերպել նմանատիպ ծրագրով․ ո՛չ։ Ռուսաստանի հանդեպ ատելությանս սկիզբը սա էր։

Ինձ համար անհասկանալի է ռուսամոլների հոգեբանությունը, դա ամենահակաազգային հոգեվիճակն է ինձ համար»։

Понравилась статья? Поделиться с друзьями: