Սահմանների փակ լինելը խնդիր է,որի հետ բախվել են բոլոր ակտիվ օդային թռիչքներ ունեցող երկրները։ Հայաստանի համար սա ևս խոշոր խնդիր է,որը անհայտ է, երբ կհաղթահարվի։ Ռուսաստանի առողջապահության նախարար ՝ Մ․ Մուրաշկոն վստահ է,որ անհնար կլինի վերադառնալ այն նորմալ կյանքին,որը մենք պատկերացնում ենք։ Այսինքն համերգներ,հանգիստ,թռիչքներ,հավաքներ․․․
Դրա պատճառը ակնհայտ է։ Վիրուսի շղթան չի կոտրվում,այն իհարկե սկսել է նահանջել,սակայն նորմալ,սովորական կյանքին վերադառնալու պահից ի վեր,այն կրկին կդառնա անվերահասկելի և գուցե այս անգամ ավելի շատ վնասներ հասցնի։
Ռուս քաղաքացիները կարող են հանգստանալ իրենց երկրում,որն ունի հրաշալի վայրեր,բայց մտածել արտերկրի մասին,դա անհնարին է դեռ։
Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանում աշխատելը հրաշալի տարբերակ է,բայց այս տարի դրա մասին երևի թե մտածելն անիմաստ է։
Ռուսաստանի իշխանությունների վերջին օրերի հայտարարություններից հասկանալի է դառնում,որ այս տարի Ռուսաստանը չի ակտիվացնի կապը այլ երկրների հետ,թեպետ խոսվում է նաև,որ գուցե ԱՊՀ երկրներ այնուամենայնիվ որոշակի թռիքչներ իրականացվեն,սակայն դեռևս նշվում է,որ միայն առողջապահական մոտիվներով,գուցե և հետագայում լինի նաև աշխատանքային։