Հայաստանում դրությունը գնալով սրվեց ու վատացավ և դեռ շարունակում է վատանալ, մեծ խուճապ է առաջացնում այն փաստը , որ որոշ հիվանդների այլևս օգնություն չի ցուցաբերվի հիվանդանոցներում, քանի որ պայմաններն ու հնարավորությունները սուղ են:
Ռուսական ալիքի ռեպորտաժներից մեկը Հայաստանի մասին է. ասվում է, որ եղբայր երկիր Հայաստանում վիճակը գնալով վատանում է, և որ այստեղ՝ մեր երկրում այլևս մարդիկ ուշադրություն չեն դարձնում Ոստիկանության աշխատակիցների կողմից մեքենաներից հնչեցվող հրահանգներին, մարդիկ այդ ձայնին էլ են սովորել :
Ռեպորտաժում հրապարակվել են նաև Վերջին զանգի արարողությունից այն կադրերը , որոնք հրապարակել էր վարչապետը: Լրագրողի խոսքով ՝ Հայաստանում անպատասխանատու քայլեր կարելի է սպասել ոչ միայն աշակերտներից, և ահա վարչապետն ինքն այսօր վիրուսակիր է հենց որոշ աշխատակիցների անփութության պատճառով:
Ռեպորտաժում խոսվում է Մազահամերգային համալիրում տեղադրված մահճակալների մասին, որոնք նախատեսված են վատագույն վիճակի համար: Առաջին ալիքը հաղորդում է նաև այլ մանրամասներ և նաև հրապարակում վիդեո դրվագներ , որտեղ մեր հայրենակիցները շրջում են առանց վիրուսից պաշտպանվելու: