Ռուզաննա Խաչատրյանը նոր լուսանկարներ է հրապարակել.լուսանկարներ

Հայտնի է , որ ՀՀ պաշտպանության նախկին նախարարի տիկին, հասարարակական ու քաղաքական գործիչ , բժշկուհի Ռուզաննա Խաչատրյանը սիրում է գեղեցիկ լուսանկարներ հրապարակել, նրա սերն անսպառ է նաև ծաղիկների հանդեպ:

Հանրության մեծ քննարկման էր արժանանում նրա գրասենյակում արված ամեն մի լուսանկար, քանի որ սեղանին  միշտ թարմ ծաղիկներ էին, իսկ դրանց գույնն անպայման համահունչ էր Ռուզաննա Խաչատրյանի կրած զգեստի գույնին:

Թեպետ մի առիթով հայ ոճաբանները քննադատել էին նրա ոճը՝ նշելով , որ վերջինիս նկարները հիշեցնում են 18-րդ դարի մասին, և որ հագուստում գերակշռում են փայլուն քարերը, ծաղիկները, ինչը 21-րդ դարում ակտուալ չէ:

Այնուամենայնիվ , Ռուզաննա Խաչատրյանը հավատարիմ է իր նախընտրած ոճին առ այսօր և հանրությունը միշտ հիշում է նրան որպես հմայիչ և խնամված տիկնոջ:

Եվ ահա Ռուզաննա Խաչատրյանը հերթական լուսանկարներն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, այս անգամ միայն՝ երեխաների:

Լուսանկարներին կից շնորհավորել է բոլոր մանուկներին և իր աղոթքն ուղղել առ Ատված, որպեսզի նա պահի ու պաշտպանի իր տունն ու ընտանիքը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!