Շատերն են հիշում ժամանակին Ռոմեո Ջուլիետ ներկայացումը Հրաչյա Հարությունյանի և Լիկա ՄԵսրոպյանի դերակատարմամբ։
Ներկայացումն իսկապես հրաշալի էր ստացվել և դերասաններն այնպես էին խաղում և կերտում սիրո պատմության այդ պատմական կերպարները, որ հանդիսատեսն ուղղակի հավատում էր նրանց, ապրում նրանց հետ այդ մաքուր ու անբիծ սերը և վայելում այն, իսկ վերջում էլ որպես կանոն լաց լինում այդ չստացված, կիսատ մնացած ու չբացված սիրո համար։
Եվ ահա տարիներ անց թատրոնում հանդիպում են նախկին Ռոմեո և Ջուլիետը՝ Հրաչյա Հարությունյանն ու Լիկա Մեսրոպյանը։
Հանդիպումն այնքան ջերմ, սիրառատ ու հուզումնառատ է ստացվել։ Այն իսկապես տպավորիչ է եղել։ Այդ հանդիպման տեսագրությամբ սոցիալական իր հարթակում կիսվել է դերասան Հրաչյա Հարությունյանը։
Դերասանի հետևորդները ջերմորեն են ընդունել այն և մեկնաբանոթուններում հիացել նրանցով ու հիշել ներկայացումը, որն իսկապես հիացմունքի է արժանի։ Հանդիպումը դիտեք վարը կցված տեսանյութում։