Այսօր Ռոբին Վիլյամսի ծննդյան օրն է։ Ռոբին Վիլյամսին Հայաստանում գրեթե բոլորը գիտեն։
Օսկարակիր, Էմիակիր Ռոբին հայտնի է իր կոմիկական, դրամատիկ դերերով։ Նրա կերպարները փիլիսոփայություն կրող, խորիմաստ ու մարդկային են։ Կատակերգական կերպարներում նա ևս կրում է խորը մարդկային տառապանք։
Որտե՞ղ են բերում երազանքները ֆիլմի կերպարի հետ Ռոբինին շատ էին ասոցացնում, ընկերները ասում են նա էլ էդպիսին էր, միստիկ, բայց պարզ, հումորով, բայցտխուր։ Ռոբինը հրաշալի է նաև կնոջ դերում՝ Միսսիս Դաութֆայեր ֆիլմում։ Շատերս կհիշենք ուրախ-զվարթ Դաութֆայերին։
Հայաստանում այդ ֆիլմը շատ տարածված էր։ Ռոբինի մահվան լուրը ցնցեց իր երկրխագուներին։ Կյանքին վերջ տալու ցանկությունը նրա մոտ ծնվեց այն ժամանակ, երբ իմացավ, որ տառապում է Այցգեմերյան հիվանդությամբ։ Ռոբինը չի ցանկացել ապրել առանց գիտակցելու ու որոշել է հեռանալ
Կյանքին կառչած դերասանը, ում կերպարները շատերին էին ապրեցրել, որոշեց լքել աշխարհը, թողնելով խորն ու բովանդակալից կերպարներ, որոնք իր մասն էին։ Ռոբին Վիլյամսը ուներ երեք երեխա։