Ռոբերտ Քոչարյանը թոռնիկների հետ ընտանեկան լուսանկար է տեղադրել

Ավանդույթ է դարձել ամանորյա տոնը շնորհավորել ընտանեկան միջավայրում, ընտանեկան լուսանկարներով՝ մաղթելով ընտանեկան երջանկություն ու խաղաղություն։ Շատերն են հետևել այս ավանդույթին՝ նման եղանակով շնորհավորելով այլոց։

Նման ամանորյա շնորհավորանք է հղել Ռոբերտ Քոչարյանը՝ տեղադրելով ընտանեկան լուսանկարներ։ Մինչ ընտանեկան լուսանկարներ տեղադրելը՝ Ռ․ Քոչարյանը հանդես էր եկել հատուկ ամանորյա ուղերձով։

Ռ․ Քոչարյանի անունով գործող սոցհարթակում ամանորյա ուղերձից հետո հայտնվել են նաև տոնական մի քանի կադրեր, որոնցից մեկում Ռ․ Քոչարյանն է իր տիկնոջ՝ Բելլայի հետ։

Մյուս կադրում ամուսիններն իրենց թոռնիկների հետ են։ Ընդ որում, լուսանկարում ոչ բոլոր թոռնիկներն են տատիկի ու պապիկի հետ։ Կադրերում թոռնիկներից ընդամենը չորսն են։ Թոռնիկներից կրտսերը չարաճճիություն է անում, ինչին ի պատասխան մյուսները ժպտում են։

Լուսանկարին արձագանքել են շատերը՝ շնորհավորելով հայտնի գործչի և նրա ընտանիքի անդամների Ամանորը և նպատակների իրականացման տարի բարեմաղթելով։

Понравилась статья? Поделиться с друзьями: