ԱԺ վերջին նիստի ժամանակ ելույթում հանդես եկավ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա խոսել է Արցախի համար հանձնաժողով ստեղծելու շուրջ։ Ինչպես հայտնի է, ընդդիմությունը անդադար պնդում է այդ հանձնաժողովի կարևորության մասին։
Ընդգծել է, որ հանձնաժողովի ստեղծումը և՛ բարոյական է, և՛ հոգեբանական։ Այն ուղերծ է, որ Հայաստանը ԱԺ մակարդակով առանձնահահտուկ մոտեցում ունի Արցախի նկատմամբ։
Այնուհետև խոսակցությունը թեժացավ, երբ խոսքն ընթացավ այլ ուղղությամբ։ Դահլիճում սկսեցին քննարկել Ռուբինյանի՝ Շուշին Շուշա արտաբերելու թեմային։ Գեղամ Մանուկյանն ասաց, որ ինչքան էլ հերքի, մինույնն է կա տեսագրությունը։
Դահլիճից հնչեց պատգամավորներից մեկի ձայնը, ով ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը նույնպես բերդաքաղաքը Շուշա է անվանել, ինչին ի պատասխան Գեղամ Մանուկյանն ասաց․ «Ռոբերտ Քոչարյանը ասել է Շուշա, լավ է արել…»։
Այնուհետև նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Դուշմանը և այլք Շուշին ազատագրել են, այլ ոչ թե ճառերով հանձնել։ Առավել մանրամասն՝ կից տեսանյութում։