Սիրված երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկարներ է տեղադրել՝ տեղեկացնելով, որ կազմակերպել է իր կրտսեր տղայի՝ Ռոբերտի առաջին ատամիկի առիթով կազմակերպված ուրախ ատամհատիկը։ Օրը համընկել է նաև Ռոբերտի տասը ամսականի օրվա հետ։
Հռիփսիմեի տեղադրած կադրերում երգչուհին առանց ամուսնու է։ Նա իր երկու որդիների հետ է։ Կադրերում երևում է, որ Ռոբերտի ատամհատիկի առիթով կազմակերպված խնջույքի տորթը կանաչ արջուկ է։ Նկատելի է, որ տոնական միջացառման թեմատիկ գույնը կանաչ է։
Կանաչով են զարդարված շրջակայքի դեկորացիաները, փուչիկները։ Ռոբերտը լուսանկարներից մեկում նստել է եղբոր՝ Լեոյի ուսերին։ Հռիփսիմեն մեկ անգամ չէ, որ խոսել ու հրապարակումներ է արել Լեոյի մասին՝ ցույց տալով նաև, թե ինչ հոգատար եղբայր է Լեոն կրտսեր եղբոր համար։
Լուսանկարներում երևում է, որ Ռոբերտը բավականին նման է հայրիկին՝ Մարտին Մկրտչյանին։ Հռիփսիմեի հետևորդները շնորհավորական մեկնաբանություններ են թողել երգչուհու հրապարակման ներքո։