Ռաֆոյից վիրավորվա՞ծ ես․․․ ահա թե ինչ պատասխանեց այս ուղիղ հարցին Անդոն

Ամալյա Հովհաննիսյանի հյուրն այս անգամ Անդոն է, ով անկեղծ ու ուշագրավ պատասխաններ է տվել հանրությանը հետաքրքիր շատ հարցերի։

Հարցազրույցի սկզբում դերասանը նշեց, որ վերջին շրջանում էմոցիոնալ է դարձել և այդ  էմոցիաներից սկսում է հուզվել։ Խոսել է նաև Անդո Ռաֆո զույգի, դրա փլուզման մասին։

Ամալյա Հովհաննիսյանի՝ Ռաֆոյից վիրավորվա՞ծ ես ուղիղ հարցին դերասանն անմիջապես պատասխանեց՝ Ո՛չ։ Սիրով ու յուրօրինակ ջերմությամբ խոսեց կնոջ մասին, կարևորեց նրա ներկայությունն իր կյանքում՝ նշելով, որ ինքն առանց կնոջ ոչինչ է, իսկ կինն առանց իրեն հրաշալի է։

Ընտանիքը դժվարություններ է ունեցել, սակայն կարողացել է միասնականության շնորհիվ հաղթահարել ամեն բան։

Անդոն խոսել է նաև գումար չունենալու, կյանքի այն դժվարին շրջանի մասին, որ հացի գումար չէր կարողանում վաստակել։ Անդոյի անկեղծ և բավականին ուշագրավ զրույցը առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!