Ռաֆայել Երանոսյանը սիրվել է հենց իր անկեղծության շնորհիվ։ Նա անկեղծ է բեմում, առօրյայում և այլ մոտեցում չունի։
Նա այն արտիստներից է, ով անձնական կյանքի մասին չի սիրում խոսել, կամ կադրեր հանրայնացնել։ Սակայն այս անգամ բացառություն է կատարել։
Ռաֆայելը հարցազրույցներից մեկում անկեղծացել է և հայտնել որ մորը կորցրել է, իսկ հայրը բնակվում է գյուղում, միայնակ։ Դերասանը հաճախ է լինում իր հայրենի Լենուղի գյուղում։
Նա ոչ միայն հայրիկին է այցելում, այլև հայրենի գյուղում գտնվող ծանոթներին, ընկերներին և լինում այնպիսի վայրերում, որտեղ անցել են իր մանկութայն երջանիկ տարիները։ Այս անգամ Ռաֆայելը այցելել է գյուղ հորաքրոջ ծննդյան առիթով։
Ընտանեկան խնջույքից դերասանը մի լուսանկար է հանրայնացրել, որին կից գրել է․ «Ադես՝ մեր բոլորի հորքուր, Նախշսսսս, շնորհավոր ծնունդդ»։ Շնորհավորանքներին միացել են մի շարք օգտատերեր, որոնց շարքում են եղել նաև հայտնի մարդիկ։