Իր բազմաթիվ ձեռքբերումների թվում այսուհետ Ռալֆ Լորենը կհիշատակվի նաև որպես դիզայներ, որին Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին պատվելի ասպետի կոչման է արժանացրել՝ նորաձևության մեջ իր վաստակի համար։
Բուքինգհեմյան պալատում փակ արարողության ժամանակ մրցանակը դիզայներին է շնորհել անձամբ արքայազն Չարլզը։
Դիզայների խոսքով՝ նա միշտ ոգեշնչվել է Միացյալ Թագավորության պատմությամբ, ավանդույթներով և մշակույթով։ Դիզայներն ընդգծել է, որ ասպետական կոչում ստանալն իր համար առանաձնահատուկ պահ է․ չէ՞ որ այս տարի նա նաև նշում է նորաձևության աշխարհում իր 50-ամյակը։
Հիշեցնենք․ Ռալֆ Լիֆշիթցը, նույն ինքը՝ Ռալֆ Լոուրենը, ծնվել է 1939-ին, Նյու Յորքում, Բելառուսից ԱՄՆ ներգաղթածների ընտանիքում։
Ազգանունն ապագա դիզայները փոխել է 16 տարեկանում՝ վերցնելով հայտնի կինոաստղ Լոուրեն Բեկոլի անունը։
Առաջին անգամ Ռալֆը փողկապներ է հեղինակել, ապա վաճառել դրանք։ Դա տեղի է ունեցել 1964-ին, երբ նա աշխատելիս է եղել Brooks Brothers խանութում։
Արդեն 1967-իբ Նորման Հիլթոնի հատկացրած 50 հազար դոլարով Լոուրենը բացել է իր Polo Fashion խանութը, որտեղ վաճառվել են Հիլթոնի և իր հեղինակած փողկապերը՝ Polo Ralph Louren անվամբ։
Իսկ 2016-ին Forbes պարբերականը դիզայների կարողությունը 5․8 մլրդ դոլար է գնահատել։