Ռազմիկ Ամյանը պատկանում է այն երգիչների շարքին, ով կարծես մշտապես ակտուալ է։ Դա այն պարզ պատճառով է, որ երգիչը փորձում է քայլել ժամանակին համահունչ։
Վերջերս Ռազմիկն աշխատանքային բուռն գործունեություն է ծավալում և իրար ետևից նոր ստեղծագործությունների մատուցում երկրպագուներին։
Երգչի նոր աշխատանքերնը մեկը մյուսից լավն են, գրավիչ և մեծ ջերմությամբ են ընդունվում նրա ունկնդիրների կողմից։ Վերջին աշխատանքը կոչվում է՝ Ետ արի։ Երգի բառերը հեղինակել է Ռազմիկ Ամյանը, իսկ երաժշտությունը պատկանում է Գուրո Գասպարյանին։
Այն տխուր, մեղեդային երգ է։ Երգը սիրո մասին է, կարոտի և սիրուց ստացած տառապանքների մաիսն։ Երգիչն ասես իր սիրուն է կանչում, որպեսզի չգժվի, քանի դեռ զգացմունքներն անսհաման են ր չմարած։
Տեսահոլովակը նույնպես հետաքրքիր է և թաթախված ծով կարոտով։ Այն առաջարկում ենք դիտել և վայելել սիրո մասին այս նոր ստեղծագործությունը վարը։