Ռազմիկ Ամյանը ևս մեկ նոր, քնքուշ ու գեղեցիկ երգ է ներկայացրել․ «Շատ ուրիշ»

Ռազմիկ Ամյանը այս տարի կարողացել է վերագտնել իրեն պատերազմից հետո և վերադառնալ ակտիվ ստեղծագործական առօրյա՝ մեկը մյուսի հետևից ներկայացնելով նորանոր գեղեցիկ ստեղծագործություններ, որոնք հիմնականում իր և այլ երաժիշտների համագործակցության արդյունքում են ծնվել։

 

Երգչի ներկայացրած նոր ստեղծագործությունը վերնագրված է «Շատ ուրիշ»։ Դարձյալ թեմատիկան սերն է։ Եթե երգչի օրեր առաջ ներկայացրած ստեղծագործությունը ավելի ռիթմիկ ու աշխույժ էր, ապա նոր գործն ավելի մեղեդային ու քնքուշ է։

Այն մելամաղձոտ տրամադրություններ է արթանցնում, հաճույքով կարելի է լսել հատկապես թախծոտ տրամադրություն ունենալու ժամանակ։ Ստեղծագործության մեջ գովաբանվում է բոլորից շատգ ուրիշ, տարբերվող սիրելին։

Այս ստեղծագործության դեպքում ևս երգի մեղեդին հեղինակել է հենց երգիչը՝ Ռազմիկ Ամյանը, ով ստեղծագործության խոսքերը դարձյալ վստահել է Ավետ Բարսեղյանին։

Ռ․ Ամյանի մատուցած նոր, քնքուշ ու մեղեդային ստեղծագործությունը, որը սիրո թեմատիկայով է, կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ՝ թողնելով նաև ձեր կարծիքը։

Понравилась статья? Поделиться с друзьями: