Ռազմիկ Ամյանը պրեմիերա է ներկայացրել․ բոլորին հայտնի երգը երգիչը յուրովի է ներկայացրել

Ռազմիկ Ամյանը երկրպագուներին հրաշալի անակնկալ է մատուցել և հայտնի «Ո՜վ, սիրուն, սիրուն» երգը ներկայացրել է նորովի, յուրովի։

Երգի խոսքերը հեղինակել է Լևոն Միրիջանյանը։ Երգն անչափ գեղեցիկ և ինքնատիպ է ստացվել։ Երկրպագուները ջերմորեն են ընդունել նոր աշխատանքը և հիացական խոսքեր հղել երգչին և հիացել նոր աշխատանքով։

Այս ստեղծագործությունը բավականին երկար տարիների կյանք ունի և երբեք չի հնանում։ Այն լսում են տարիքային տարբեր շերտերում գտնվբող մարդիկ։ Այս երգն իր մեղմությամբ գրավում է գրեթե բոլորին։

«Ո՜վ, սիրուն, սիրուն, երբ որ ես կրկին հանդիպում եմ քեզ իմ ճանապարհին, նորից այրում են հուշերս անմար, նորից կորչում են և՜ քուն, և՜ դադար», — հնչում են հայտնի և սիրված երգի բառերում, որն այնքան հարազատ է յուրաքանչյուրի հոգուն։

Ռազմիկ Ամյանի կատարմամբ հայտնի ստեղծագործությունը կարող եք ունկնդրել և վայելել  վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!