Ռազմիկն անցել է հшկառակորդի սшհմանը, ետ շպրտել թշնшմուն և վերադարձել սնունդով ու զինամթերքով

Հազարավոր տղաներ Եռաբլուրն իրենց տունը դարձրին հավետ։ Հյուրերին էլ անխոս են ընդունում ու անխոս ճանապարհում և այդ քար լռության մեջ միևնույնն է բառերն այնքան հնչեղ են, լռությունն ինքնին խոսուն է։Այնտեղ՝ այդ հերոսական տան մեջ, միայն հյուրերն են խոսում։ Խոսում են ընդամենը մեկ բառով․ ներողություն։ Ներողություն, քանզի չգիտեն ուրիշ ինչ կարելի է ասել։

Պետք է ճանաչել հերոսներին անուն առ անուն, կերտել նրանց սխրшնքներն ու խնամքով պահպանել , ապա փոխանցել սերունդներին։ Անի Քոչարն իր սոցհարթակում գրել է անմшհացած հերոս Ռազմիկի մասին։ Ռազմիկ Գալստյանը ծնվել է 2001 թ., Արագածոտնի մարզի Օշական համայնքում։Սովորել է տեղի դպրոցում։

Դպրոցին զուգահեռ հաճախել է ֆուտբոլի։ 2014-ից խաղացել է Աշտարակի Քասախ ակումբում, այնուհետև բարձր առաջադիմություն ցուցաբերելով՝ ընտրվել և շարունակել է խաղալ Ալաշկերտ ֆուտբոլային ակումբում։

2019թ. ընդունվել է Երևանի պետական Ագրարային համալսարան, մասնագիտությունը՝ գինեգործ։ 2020թ. հունվարի 17-ին զnրակոչվել է բանակ։ Ծառայել է Մարտունի 2 զnրամասումё որպես դիպnւկահար: Մասնակցել է նրա համար մղվnղ մшրտերին:

Մшրտերից մեկի ժամանակ Ռազմիկը Ջրականում 4 կիլոմետր անցել է հակառակորդի սահմանը, իր ընկերների՝ Նարեկի, Հայկի և Գևորգի հետ ետ է շպրտել թշնшմու 28 հոգուց բաղկացած ջոկատը. խnցել 1 զինտեխնիկա ու վերադարձել սնունդով և ռшզմшմթերքով։ Անմшհացել է հոկտեմբերի 7-ին՝ Ջրականում: Հիշատակդ հավերժ․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: