Թուրքիայում ջրհեղեղները շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ։ Տարբեր տարածաշրջաններում բազմաթիվ բնակարաններ, մեքենաներ ու նույնիսկ մարդիկ են մնացել ջրային ծածկույթի տակ։
Հայտնի է, որ մինչ այս պահը տուժել են ավելի քան տասը քաղաքացիներ, իսկ քաղաքացիներից տասներեքը մահացել են, ոմանք անհետ կորած են համարվում ու դեռևս տեղեկություն չկա նրանց մասին։
Համացանցում առկա տեսանյութերում երևում է, թե ինչպես են ուղղաթիռներով տարհանում բնակարանների տանիքներին բարձրացած քաղաքացիներին։ Երևում է, թե ինչպես է ջուրը փլուզումների պատճառ դառնում։
Ջրհեղեղից տուժած նահանգներից է Կաստամոնին, որտեղ ջրի բարձրությունը հասել է մոտ չորս մետրի։ Շատ վայրերում դեռևս չի հաջողվում վերականգնեկ անջատված էլեկտրաէներգիան, ճանապարհների անցանելիությունը։
Թուրքական ղեկավարությունը շարունակում է իմիտացիա ստեղծել, թե ամեն ինչ հսկողության ներքո է և նորմալ հունով է ընթանում, սակայն թուրքական ընդդիմադիր հարթակներից Էրդողանի վերջին ելույթները տարօրինակ են բնորոշում։
Թուրքիայի վերջին օրերի պատկերը ներկայացնող կադրերը կարող եք դիտել վարը։